Վրաստանի ՍԴ-ն թույլ է տվել նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց սկսել

Լուրեր

21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Բոլորը

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) ճանաչել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ կառավարության արգելքին հակառակ արտասահման մեկնելով։ Սահմանադրական դատարանի որոշումը թույլ կտա  իմպիչմենտի ընթացակարգ սկսել, ասել է դատարանի նախագահ Մերաբ Թուրավան, գրում է Գրուզիա օնլայնը։

Նշվում է, որ որոշմանը կողմ են քվեարկել ՍԴ ինը անդամներից վեցը։

Սահմանադրական դատարանի որոշումը պետք է հաստատի խորհրդարանը, դրա համար անհրաժեշտ է ստանալ 100 պատգամավորի ձայն։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 ձայն՝ 150-ից։ Եթե խորհրդարանը հաստատի որոշումը, նախագահը պաշտոնանկ արված կհամարվի իմփիչմենթի միջոցով։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի հրաժարականը նախաձեռնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 6-ին արտասահմանյան աշխատանքային այցերի ընթացքում առանց կառավարության համաձայնության իրականացրել է ներկայացուցչական լիազորություններ արտաքին քաղաքականության ոլորտում՝ դրանով իսկ խախտելով սահմանադրությունը»,- ասել է Թուրավան։

ՍԴ-ում հարցի քննարկումը սկսվել է հոկտեմբերի 3-ին։ Ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, բոյկոտել է ՍԴ նիստը, սակայն ուղարկել է իր փաստաբաններին։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ նախագահը խախտել է երկրի հիմնարար օրենքը՝ օգոստոսին և սեպտեմբերին այցելելով մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիա և Ֆրանսիա, առանց կառավարության համաձայնության, ինչպես պահանջում է երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածը։