Բազմաթիվ մարդիկ սպասում են Ռաֆահ անցակետի բացմանը՝ Գազայից Եգիպտոս անցնելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գազայի հատվածը լքել ցանկացող տասնյակ մարդիկ հավաքվել են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ սահմանային անցակետում այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ այն կարող է ժամանակավորապես բացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, մարդասիրական օգնություն տեղափոխող տասնյակ բեռնատարներ կուտակվել են սահմանի եգիպտական կողմում: Իսրայելի կողմից չվերահսկվող միակ անցակետը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Եգիպտոսի իշխանությունները հասկացրել են, որ չեն բացելու սահմանային անցակետը, քանի դեռ չեն ստացել իրենց աշխատակիցների անվտանգության երաշխիքները։ Բացի այդ, Կահիրեն հասկացրել է, որ պատրաստ կլինի Գազայից հեռանալու հնարավորություն տալ միայն օտարերկրյա քաղաքացիներին, իսկ անկլավի մշտական բնակիչները պետք է մնան այնտեղ։

Իսրայելն իր հերթին ցանկանում է ստուգել Գազա մտնող բոլոր բեռնատարները՝ համոզվելու համար, որ դրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հերքել էին մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե Եգիպտոսի հետ ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել՝ օտարերկրյա քաղաքացիների տարհանման ու մարդասիրական օգնություն հասցնելու համար։