Էրդողանի որդին ու փեսան մասնակցել են Ստամբուլում անցկացված հակաիսրայելական երթին

Լուրեր

22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

Ստամբուլում շաբաթ օրը «Պաղեստինի մեծ երթ» է անցկացվել՝ ի նշան բողոքի Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումների։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի և Պաղեստինի դրոշներով հազարավոր մարդիկ են հավաքվել Բեյազիտ հրապարակում։ Ցուցարարները պարզել են նաև Պաղեստինին աջակցող պաստառներ։

Երթը բուռն քննարկումներ է առաջացրել, քանի որ հրապարակված լուսանկարներից երևում է , որ դրան մասնակցել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները։

Հակաիսրայելական երթին մասնակցել են Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանն ու փեսան՝ Սելջուկ Բայրաքթար, ինչպես նաև Էրդողանի կուսակիցները՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ Մուսթաֆա Շենթոփը և ներքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Սուլեյման Սոյլուն։