Բայդենը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ոչնչացման անհրաժեշտության մասին

Լուրեր

24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերիյ Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է, որ կարծում է՝ զինյալ ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի։ Նա միաժամանակ ընդգծել է պաղեստինյան ինքնավարություն ստեղծելու ծրագրի անհրաժեշտությունը։ Դրանից ավելի վաղ վարչակազմի պաշտոնյաները զգուշացրել էին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է սրվել, գրում է VOA-ն։

Բայդենը չի կարծում, որ ռազմի դաշտում ԱՄՆ զինված ուժերի միջամտության կարիքը կլինի, քանի որ Իսրայելն ունի աշխարհի «լավագույն զինուժերից» մեկը։

Իսրայելն անխնա ռմբակոծում է Գազայի հատվածը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակումների, որոնց զոհ է դարձել մոտ 1300 իսրայելցի, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ:

Հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, Բայդենը պատասխանել է. «Այո՛, ես այդպես եմ կարծում: Բայց պետք է լինի Պաղեստինի Ինքնավարություն: Պետք է ճանապարհ լինի դեպի պաղեստինյան պետություն»,- ասել է նա կիրակի օրը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ:

ԱՄՆ Նախագահը զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Գազայի զավթումը սխալ կլինի, սակայն Հեզբոլլահի և ՀԱՄԱՍԻ «ոչնչացումն անհրաժեշտություն» է:

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը գրավել է 1967 թվականին։ Իսրայելին իր վերաբնակիչներին և զորքերը դուրս է բերել 2005 թվականին, նախքան 2007 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից Գազա մտնելը:

Բայդենը նախազգուշացրել է Իրանին և «Հեզբոլլահին» զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց, ինչպես նաև երդվել է անել ամեն ինչ ամերիկացի պատանդներին գտնելու և ազատելու համար։ Կիրակի օրը Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով զոհվել է ԱՄՆ 30 քաղաքացի, իսկ 13-ը՝ անհետ կորել և, հնարավոր է, նրանք պատանդ են վերցվել։

«Կա այս հակամարտության սրման վտանգ, հյուսիսում երկրորդ ճակատի բացման և, իհարկե, Իրանի ներգրավման վտանգը», – ավելի վաղ CBS-ին տված հարցազրույցում ասել էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Գազայի իշխանությունները նշում են, որ այնտեղ սպանվել է ավելի քան 2670 մարդ, որոնց մեկ քառորդը երեխաներ են։ Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ Իսրայելը ցամաքային հարձակման է պատրաստվում փոքրիկ, խիտ բնակեցված անկլավի ուղղությամբ, որը կարող է սկսվել մի քանի օրվա ընթացքում: