ԲԱՆԱՎԵՃ․ Պուտինը և Ալիևը հրավիրեցին Փաշինյանին՝ ՌԴ բանակցելու․ ինչպե՞ս կլուծվեն անկլավների, ապաշրջափակման հարցերը

Լուրեր

30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
Բոլորը

Ռուսաստանն ու Ադրբեջանը կոնսենսուս են ձեռք բերել հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունները Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ։ Նախ՝ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հենց Մոսկվան է լավագույն միջնորդը հայ-ադրբեջանական բանակցություններում։

Նա կոշտ քննադատել է «Հայաստանի արևմտյան հովանավորներին», և հայտարարել, որ Ռուսաստանի միջնորդական առաքելությանն այլընտրանք չկա․ «Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»։

Երեկ տեղի ունեցավ Պուտին-Ալիև հանդիպումը։ Արդեն այսօր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում։ Ասաց՝ նախ կարող են ԱԳ նախարարները հանդիպել և բանակցել, հետո, բանակցությունների ավարտից հետո, խաղաղության համաձայնագիրը կստորագրեն երկրների ղեկավարները։

Ո՛չ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ներկա չգտնվեցին Բիշքեկում ԱՊՀ-ի միջոցառումներին։ Բաց է մնում նաև հարցը՝ Երևանը կընդունի՞ Մոսկվայի և Բաքվի հրավերը, թե՞ կնախընտրի Բրյուսելում բանակցել։ Եվ կան կենտրոնական մի քանի հարցեր՝ ինչպե՞ս կլուծվի անկլավների հարցը, դրանք կփոխանակվե՞ն, թե՞ ՀՀ-ն կստանա Արծվաշենը և Տավուշի չորս գյուղերից օկուպացված տարածքները, Ադրբեջանը՝ երեք անկլավները։ Ապաշրջափակումը տեղի կունենա միջանցքայի՞ն տրամաբանությամբ, թե՞ հարգելով ՀՀ-ի ինքնիշխանությունը և իրավազորությունը։

Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալջյանը, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։