Իսրայելը Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին հրամայել է առաջիկա 24 ժամվա ընթացքում հեռանալ․ ՄԱԿ

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել, որ Իսրայելը հրամայել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին 24 ժամվա ընթացքում տեղափոխվել անկլավի հարավ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը խստորեն կոչ է անում չեղարկել ցանկացած նման հրաման, եթե այն հաստատվի, որպեսզի խուսափենք առանց այն էլ ողբերգական իրավիճակն աղետալիի վերածելուց»,- ասել է նա:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ որոշումը, որը կայացվել է ուրբաթ կեսգիշերին մոտ, տարածվում է մոտ 1,1 միլիոն մարդու՝ ամբողջ Գազայի հատվածի բնակչության կեսի վրա: Գոտու հյուսիսում է գտնվում խիտ բնակեցված Գազա քաղաքը։

Նա ասել է, որ իսրայելացի զինվորականները տեղեկացրել են Գազայում աշխատող ՄԱԿ-ի պաշտոնյաներին, որ հրամանը վերաբերում է նաև կազմակերպության բոլոր աշխատակիցներին և կազմակերպության շենքում գտնվողներին, ինչպես նաև դպրոցներին և հիվանդանոցներին:

«ՄԱԿ-ն անհնար է համարում, որ նման տեղաշարժը տեղի ունենա առանց ավերիչ հումանիտար հետևանքների»,- հավելել է Դյուժարիկը:

Իսրայելը, դատելով այս ամենից, վերջին օրերին պատրաստվում է ցամաքային հարձակման՝ զինվորների, ծանր հրետանի և տանկեր կուտակելով Գազայի սահմանին: Իսրայելը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին տարհանելու հրամանը:

Ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի։