Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ․ իրականացվում է նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների գրանցում

Լուրեր

07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
Բոլորը
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով:
«Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել:
Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:
ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։
Դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն:
Ըստ իրավիճակի հետագա զարգացումների կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: