ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դադարեցվել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/ 1, Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 1/6, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 40, Վաղարշյան 12/15, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Արամ Մանուկյան 1-ին թաղամաս 217ա, ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Բաղրամյան պողոտա 58/12-1, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մաշտոցի 2ա հասցեներում գտնվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևան քաղաքի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում գործող գազա-բենզալցակայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Միաժամանակ Տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի համատեղ վերահսկողական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 40, Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/1 հասցեներում գործող բենզալցակայանները դրանք շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապամոնտաժվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։