Սիրիայում թուրքական ԱԹՍ-ի խոցման պատճառով Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ին՝ հեռանալ Ինջիրլիքի ավիաբազայից

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լքի Ինջիրլիքի ավիաբազան, եթե նրանք անհարմար են զգում Սիրիայում թուրքական ներկայությունից, գրում է Turkish Minut-ը։

Թուրքիայում տարբեր գործիչներից, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Աքշեները իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքի խոցումը։ Նա խոսել է այն պնդման մասին, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք խոցել են թուրքական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել Ինջիրլիքի ավիաբազայից։

«Այստեղ ես ուզում եմ հստակեցնել՝ արդյո՞ք այս լուրջ պնդումը ճշմարիտ է։ Եթե ԱՄՆ կառավարությունն անհարմար է զգում Թուրքիայի ներկայությունից այս տարածաշրջանում, նա պետք է անհապաղ ազատի Ինջիրլիքի ավիաբազան»,- ասել է Աքշեները՝ նշելով,որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Թուրքիային խոցած անօդաչու սարքի համար։

Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախագահ Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին նույնպես դատապարտել է միջադեպը իր կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ՝ այն որակելով որպես «անօրինական և սխալ»։

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան տեսել են, որ թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցնում սիրիական Հասաքա քաղաքում ամերիկյան զորքերից շուրրջ 1 կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, ինչը համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիան օդային հարվածներ է հասցրել քրդական ուժերին այդ տարածքում հոկտեմբերի 1-ին Անկարայում տեղի ունեցած  ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է ապօրինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։

Ուշագրավ է, որ  Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր անօդաչուի կորուստը, սակայն նշել, թե սարքը տեխնիկական խնդիրների պատճառով է կործանվել, և չէր ասել ԱՄՆ զինուժի դերակատարման մասին։

Էմմա Չոբանյան