ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի «Շկոդա» մակնիշի 75 մեքենա

Լուրեր

19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանն անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։ Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելու աշխատանքները։ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս գործում են ՀՀ 6 մարզում և Երևան քաղաքում: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, արդեն այս ամսվա վերջին ծառայությունը կգործի հանրապետության ամբողջ տարածքում՝ ընդգրկելով վերջին 4՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ըստ նախարարի՝ ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար տարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովելու, գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Այս համատեքստում, Եվրոպական Միության հետ արդյունավետ գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից հայտարարվել է Պարեկային ծառայության համար ամենագնացներ ձեռք բերելու մրցույթ՝ հիմնվելով միության կողմից ընդունված գնման ընթացակարգի վրա, որի արդյունքում գնվել են թվով 75 տրանսպորտային միջոցներ։ Առաջին փուլով այս որոշմամբ Ներքին գործերի նախարարությանը կհանձնվեն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող 51 ամենագնացները, երկրորդ փուլով՝ մնացյալ 24-ը։ Նշեմ, որ նշված տրանսպորտային միջոցները շահագործվելու են հենց վերջին 4 մարզերում և մինչև ծառայության մեկնարկը կիրականացվեն համապատասխան կահավորման աշխատանքներ»,-ասել է Վահե Ղազարյանը։

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ դեկտեմբերին էլ կգործարկվի Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում: «Մենք այս պահին ունենք երկու մոտորանավակ, որը ՀՀ -ին նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը ձեռք ենք բերելու մրցույթով և ևս մեկը՝ կստանանք Եվրամիության անդամ երկրներից մեկից:

Ինչպես դպրոցների և մանկապարտեզների պարագայում, իմ դիրքորոշումը առաջին րոպեից եղել է այն, որ Պարեկային ծառայությունը ոչ մի հին գույք պետք է չունենա: Այսինքն՝ սկսած զենքից, հագուստից, ավտոմեքենաներից, այլ տեխնիկական միջոցներից, մենք Պարեկային ոստիկանությանը ոչ մի օգտագործած գույք չենք տվել»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի, չնայած ժամանակի բուռն քննադատություններին և Պարեկային ծառայության ստեղծման նկատմամբ հոռետես կարծիքների, այսօր ՀՀ-ում ունենք կայացած փաստ. «Պետք է արձանագրել, որ այսօր ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Պարեկային ոստիկանությունը մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն: Շատ կարևոր է, որ այս նոր ծառայությունը ոչ միայն չի նսեմացրել այդ վստահությունը, այլև ավելի է մեծացրել»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պարեկային ոստիկանության թափուր հաստիքների համալրման հարցին, նշել է, որ առաջիկայում դրանք մոտավորապես 90 տոկոսով կանայք կլրացնեն: «Այսինքն՝ կին պարեկների թիվը Պարեկային ոստիկանությունում կշատանա: Մենք խնդիր ենք դրել, Կառավարության ծրագրով դա ամրագրված է՝ կին ծառայողների թիվը հասցնել մոտ 35 տոկոսի: Մենք արդեն հետագայում այլ տվյալներ էլ կամփոփենք, թե Պարեկային ոստիկանությունում քանի տոկոսն են, որ ոստիկանության նախկին ծառայողներ են և քանի տոկոսն են, որ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: Այս պահին կարող ենք ասել, որ բոլոր հաստիքները համալրված են բոլոր մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արմավիրում և Արարատում: Այսինքն՝ թափուր են մնացել այն հաստիքները, որոնք առաջիկայում մենք պետք է կանանցով համալրենք»,-ասել է վարչապետը: