Վենետիկի հանձնաժողովը բարձ է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 136-րդ լիագումար նստաշրջանին ներկայացրել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները և հանձնառությունները հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը: Նախագիծն ի թիվս այլոց ներառում է բարեփոխումներ՝ ուղղված ընտրական իրավունքի սկզբունքների միասնականացմանը, ընտրական ընթացակարգերի թափանցիկության և մատչելիության ամրապնդմանը, նախընտրական քարոզարշավների կառուցակարգերի և քարոզարշավների ֆինանսավորման ու վերահսկողության կառուցակարգերի լավարկմանը, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում ընտրությունների ընթացակարգերի սահմանմանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ձևավորման և ընտրական ցուցակների ճշգրտման ընթացակարգերի ամրապնդմանը և մի շարք այլ ուղղություններին։ Վենետիկի հանձնաժողովը բարձ է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Հանձնաժողովը հատուկ ընդգծել է նաև, որ բարեփոխումների փաթեթի մշակման գործընթացն անցկացվել է ներառականության՝ լայն խորհրդակցությունների և հանրային քննարկումների միջոցով:

Ի լրումն իրենց նախկին առաջարկությունների՝ հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը տվել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ընտրությունների անցկացման դրույթների հետագա փոփոխության, ընտրական ցուցակների հետ կապված անձնական տվյալների պաշտպանության դյուրացման, կուսակցությունների ֆինանսական վերահսկողության կառուցակարգերի լավարկման և կուսակցությունների ցուցակների գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորումների հստակեցման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։