Կեղծ մեղադրանքներով բանտարկված է ավելի քան 200 մարդ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ ԵԽԽՎ-ում

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակում «Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունը և քաղբանտարկյալների վիճակը Ադրբեջանում» թեմայով լսումներ են անցկացվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկումը կազմակերպել են Ադրբեջանի Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS)՝ ԵԽԽՎ մի շարք պատգամավորների հետ համագործակցությամբ:

Քննարկումների ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի որդին՝ Իբադ Բայրամովը խոսել է հոր դեմ կեղծ մեղադրանքների, կեղծ ցուցմունքների արդյունքում բերված վկաների ցուցմունքների մասին։ Նա նշել է նաև, որ քննչական մեկուսարանում Իբադօղլուի առողջության վատթարացման և արդյունավետ բուժօգնության բացակայության մասին։

«Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ոչ միայն Գուբադ Իբադօղլուին, այլև ավելի քան 200 այլ քաղբանտարկյալների։ Այս վիճակագրությունը գնալով աճում է, սակայն երկրում չկան անկախ կազմակերպություններ, որոնք կարող են հետևել քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակին։ Այդ հաստատություններին կա՛մ ստիպել են հեռանալ երկրից, կա՛մ արգելվել է նրանց գործունեությունը»,- ասել է Բայրամովը։

Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսը նշել է, որ չնայած ԵԽԽՎ պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի պատրաստումից 10 տարի է անցել, այդ խնդիրը երկրում դեռ պահպանվում է, և քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները շարունակվում են։

«Մենք դեռ տեսնում ենք, թե ինչպես են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում մարդիկ ձերբակալվում քաղաքական դրդապատճառներով, շինծու մեղադրանքներով և ճնշվում քննադատական ​​ձայները: Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին նոր օրենքն ավելի է բարդացրել այս թեմայի շուրջ քննարկումները: Իսկ կուսակցությունների մասին նոր օրենքն անհնարին է դարձնում նրանց ազատ գործունեությունը»,- ասել է Կնաուսը։

ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ առաջարկել են ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների խնդիրը լուծելու և, ընդհանրապես, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար։

Նաև նշվել է, որ կարիք կա Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցող վերանշանակել։

Էմմա Չոբանյան