Լավրովը հայտարարել է, թե ՌԴ-ն և Թուրքիան պետք է «համատեղ հակազդեն կեղծիքներին ու սադրանքներին»

Լուրեր

30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն՝ պայքարելու «կեղծիքների, սադրանքների, մեդիա տիրույթում ոչ բարյացակամների կողմից հայտնված ապատեղեկատվության դեմ», ինչպես նաև զարգացնեն փոխադարձ կապերն այս ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ դիմելով Մոսկվայում «Ռուսաստան-Թուրքիա. ԶԼՄ-ների դերը համագործակցության ամրապնդման գործում» կլոր սեղանի մասնակիցներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին պլան է մղվում երկու երկրների ԶԼՄ-ների համակարգված գործողությունների անհրաժեշտությունը ընդհանուր տեղեկատվական մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, փոխգործակցության ալգորիթմների մշակումը՝ մեր չարակամների տարածած ապատեղեկատվության հետևանքները կասեցնելու նպատակով: Ելնում ենք անհրաժեշտությունից, որ հարկավոր է համատեղ հակազդել լրատվական դաշտում տարատեսակ կեղծիքներին»,- ասել է Լավրովը։

Նա խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանում հավատարմագրված թուրք լրագրողներին՝ հույս հայտնելով, որ Անկարան նմանատիպ վերաբերմունք կդրսևորի Ռուսաստանի Դաշնությունից ժամանած լրագրողների նկատմամբ։

Լավրովը նաև նշել է, որ ներկա միջազգային պայմաններում «երկու երկրների շուրջ բարենպաստ տեղեկատվական ֆոնի պահպանումը հատկապես պահանջված է»։

Էմմա Չոբանյան