Գերմանիան ժամանակավորապես կդադարեցնի Պաղեստինի զարգացման ֆինանսավորման ծրագրերը

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Խորհրդարնում ունեցած ելույթում նա պաղեստինյան իշխանությունների լռությունն անվանել է «ամոթալի», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Շոլցի խոսքով՝ Գերմանիան ժամանակավորապես կդադարեցնի պաղեստինյան տարածքների զարգացման ֆինանսավորման ծրագրերը։ Գերմանիան նախատեսում է վերագնահատել նախագծերի արդյունավետությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում ունեցած ներդրման առումով։

Նա նշել է, որ Գերմանիայի իշխանություններն իրենց հաշիվ են տալիս նման որոշման հետևանքների հետ կապված։ Շոլցի խոսքով՝ պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչության կենսապայմանները զգալիորեն կվատթարանան արտաքին օգնության բացակայության դեպքում։

«Սակայն ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք հարձակվել են Իսրայելի վրա, մեղավոր են դրա համար։ Թեպետ մենք չունենք հավաստի ապացույցներ, որ Իրանն օպերատիվ մակարդակով աջակցել է այս ստոր հարձակման կազմակերպիչներին, միևնույն ժամանակ, բոլորս հասկանում ենք, որ առանց Իրանի աջակցության ՀԱՄԱՍ-ի զինյալները երբեք չէին կարողանա կազմակերպել այս աննախադեպ հարձակումը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Շոլցը հավելել է, որ Իսրայելում և Գազայում իրավիճակը քննարկում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։ Նախատեսված է նաև նրա զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև հանդիպում Կատարի էմիրի հետ։

Էմմա Չոբանյան