«ՌԴ-ն արձանագրում է Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր»․ Լավրով

Լուրեր

20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
Բոլորը

Բիշքեկում ԱՊՀ ԱԳ նախարարների  խորհրդի նիստից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Ռուսաստանը Հարավային Կովկասում տեսնում է ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր»։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների թվի մասին, որոնք Հայաստանում  ստեղծվել են վերջին տարիներին, նախկինում ևս քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի ու ՌԴ-ի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստման այդ տարածաշրջանում Հայաստանով  առաջին հերթին ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջմղման համար։ Մենք տեսնում ենք, որ այդ փորձերը հասնում են ինչ-որ արդյունքների»,-ասել է Լավրովը՝ նշելով, թե Ռուսաստանում «կա խորը համոզմունք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել, և դրանում հստակ ասել, որ Հայաստանը չի փոխում իր վեկտորը։ Հուսանք, որ այս դիրքորոշումը գերակայելու է՝ չնայած նրան այլ ուղղությամբ տանելու փորձերին», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։