Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի դեմ պատերազմ սկսել»

Լուրեր

20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Բոլորը

Ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի դեմ պատերազմ սկսել ու ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար։

«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքերը ծալած չենք նստի, բայց ես չեմ կարծում, որ դա բխում է Հայաստանի շահերից, մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք Եվրամիության ձգտումից առաջ տանելու խաղաղության գործընթացը։ Պետք է խոսել սահմանների սահմանազատման, հաղոդակցման գծերի մասին։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ օգնելով վերսկսել բանակցությունները: Ադրբեջանը պատրաստ է Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների»,-նշել է Ամիրբեկովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել էր Գրանադայում ԵՄ-ի նախարաձեռնած հանդիպմանը մասնակցելուց։ Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Բաքվի համար նախընտրելի է ռուսական միջնորդությունը։

Ամիրբեկովի խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրում ևս մեկ անգամ կհաստատի իր «անվերապահ հավատարմությունը երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին».

«Մենք վերջ կտանք այս թշնամությանը, որը շարունակվում է շուրջ երեսուն տարի, Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր երկրներինը»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Ի դեպ,  Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այս ֆոնին տարբերվում են, քանի որ Ալիևը հաճախակի է անհիմն տարածքային պահանջներ ներկայացնում։

Էմմա Չոբանյան