Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը ևս 3 ամսով երկարացրեց ընտրված խափանման միջոցը

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը։

Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը և այն փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով։

Մասնավորապես, որպես այլընտրանքային խափանման միջոց՝ առաջարկվել էր 40 միլիոն դրամի չափով գրավը, տնային կալանքը և անձնական երաշխավորությունը։ Մեղադրող դատախազներն առարկել էին միջնորդության դեմ՝ հայտարարելով, թե գործով դեռևս պետք է հարցաքննվեն վկաները, իսկ ազատ արձակման դեպքում Աշոտյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդելով վկաների վրա։

Ի վերջո, կողմերին լսելուց հետո դատավոր Դոլմազյանը որոշում կայացրեց մերժել պաշտպանության կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:

Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։