Պուտինը վաղը Բիշքեկում կհանդիպի Ալիևին

Լուրեր

30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։ Ըստ նրա՝ անդրադարձ է լինելու խաղաղապահների հետագա գործունեությանը՝ Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախորդելու է հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

«Ճաշից հետո նախատեսվում է զրույց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ․ կարող եմ ասել, որ մենք շատ ենք կարևորում այս շփումը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգանում են։ Նախագահները մտքեր կփոխանակեն հետագա զարգացման հեռանկարների շուրջ ինչպես տնտեսական դաշտում, այնպես էլ տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համատեքստում»,-ասել է Ուշակովը՝ նշելով, որ Արցախի շուրջ իրավիճակը ևս քննարկվելու է։

«Իհարկե, քննարկելու են Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Օրակարգում Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտին՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է դրան նպաստել։ Հենց ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակն է, որը մենք հուսով ենք, որ մեր նախագահը կքննարկի նախագահ Ալիևի հետ միասին»,- հավելել է Ուշակովը։

Ուշագրավ է, որ ռուս պաշտոնյան արցախահայերի ինտեգրման և խաղաղապահների գործունեության մասին խոսում է Արցախի ամբողջական հայաթափման պայմաններում։

Ուշակովը նշել է, թե ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։

«Այնտեղ դիտարկվելու են  մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակները, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում, որտեղից նրանք հեռացել են սեպտեմբերին հայտնի իրադարձություններից հետո»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը։