ՌԴ-ն ձգտում է նվազեցնել Ուկրաինայի հանդեպ ուշադրությունը․ Զելենսկի

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի նվազեցնի Ուկրաինային օգնությունը, և դրա համար անգամ դիմում է ողբերգական բաների։ Այս մասին Բրյուսելում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Korrespondent-ը։

Նա ասել է, որ Իսրայելի պատերազմի և մի շարք եվրոպական երկրներում ղեկավարության փոփոխությունների ֆոնին Ուկրաինային աջակցության մակարդակի անկման որոշակի ռիսկեր է տեսնում։

«Որովհետև եթե չօգնենք Ուկրաինային, պատերազմը չի ավարտվի, մենք չենք ունենա իշխանություն, Ռուսաստանը կվերադառնա՝ ոչնչացնելու ամբողջ Ուկրաինան և առաջ կգնա։ Իսկ հետո արդեն կլինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները»,- ասել է Զելենսկին։

Նա կարծում է, որ այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, պատահական չէ. «Այսօր նրանք շահագրգռված են տեսնել, որ Ուկրաինային օգնությունը նվազում է, և նրանք անում են տարբեր բաներ, նույնիսկ ողբերգական բաներ, նույնիսկ այլ մայրցամաքներում, աշխարհի այլ մասերում: Ուկրաինայի նկատմամբ ուշադրությունը նվազեցնելու, Ուկրաինային օգնությունը կրճատելու համար»։

Զելենսկիի խոսքով՝ «աշխարհը գտնվում է մի իրավիճակում, երբ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել ցանկացած մայրցամաքում, հետևաբար, առաջնորդները ոչ թե զենքի, այլ քաղաքականության շնորհիվ կարող են կասեցնել հնարավոր գլոբալ պատերազմը»։

«Բոլորի համար ամենաէժան տարբերակը Ռուսաստանին այստեղ կանգնեցնելն է, պատերազմն այստեղ վերջացնելը, նրանց մեր տարածքից դուրս հանելն է։ Այդ ժամանակ, վստահ եմ, մեծ պատերազմ չի լինի և՛ Եվրոպայում, և՛ ամբողջ աշխարհում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։