Մեզ նման միջնորդներ պետք չեն․ Ալիևը դժգոհել է Ֆրանսիայից, շնորհակալություն հայտնել ՌԴ-ին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է աշխատել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ալիևը նշել է, որ իր համար նախընտրելի է ռուսական միջնորդությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա. եթե ​​Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, ապա, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները։ Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ճշմարտությանը՝ ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,-  հայտարարել է Ալիևը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների խորհրդի ղեկավարների նիստի մասնակիցների հետ հանդիպմանը։

Նա իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին միջնորդական ջանքերի համար։

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը, այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն նրանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ (խոսքը Բիշքեկում հոկտեմբերի 12-ի հանդիպման առաջարկի մասին է, որին ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի)։

«Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարող թռչել, կարևոր գործեր ունի»,- դժգոհել է Ալիևը, որը հրաժարվել էր Գրանադայում  Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հանդիպումից։

Նա նշել է, թե ներկայումս որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են միջնորդական ծառայություններ մատուցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Վերջերս ես ասացի, որ եթե այս քաղաքականությունը միակողմանի և կողմնակալ չէ, մենք ընդունում ենք այդ փորձերը։ Բայց երբ Ֆրանսիայի կողմից մենք տեսնում ենք դիվանագիտական ​​բոլոր նորմերի կոպտագույն խախտում, վիրավորանքներին, կեղտոտ ակնարկներին, սադրանքներին ու ստին սահմանակից հայտարարություններ, մի կողմից, իսկ մյուս կողմից՝ միջնորդական ծառայություններ մատուցելու փորձեր, ապա դա չի տեղավորվում որևէ տրամաբանական շրջանակում: Մեզ նման միջնորդներ պետք չեն»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։