Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին

Լուրեր

06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես վերջին առաջնություններում, այնպես էլ, առհասարակ, ամբողջ տարվա ընթացքում տարած հաղթանակներով հանրությանը պարգևած ոգևորության համար:

«Հատկապես այս դժվար օրերին, երբ մենք բազում խնդիրներ ունենք, բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության և տարբեր իրավունքների ապահովման հարցերում, հաջողությունները և հաղթանակները անչափ կարևոր են: Դրանք բոլորիս ուժ են տալիս, ոգևորում են առաջ գնալ և դժվարությունները հաղթահարել: Դուք ձեր օրինակով ցույց եք տալիս, որ հետևողական, համառ աշխատանքով հնարավոր է դրական արդյունքներ գրանցել, որը հատկապես ներկա պայմաններում լրացուցիչ ուժ և կամք է պահանջում», – ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նա նաև հյուրերին պատմել է, որ դպրոցներ այցերի ընթացքում, երբ աշակերտներին հարցնում է, թե ինչ սպորտաձևով են զբաղվում, հաճախ է լսում, որ շատերը սիրում են ծանրամարտ և ըմբշամարտ:

«Դա նշանակում է, որ ձեր օրինակը ոգևորում է մեր երեխաներին»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսումնամարզական հավաքների կազմակերպման, օրապահիկի, գործուղումների համար սահմանված գումարների չափաքանակը բարձրացնելու՝ արդեն ընդունված որոշման մասին: Նա հույս է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի, որ ուսումնամարզական հավաքներն ավելի բարձր մակարդակով կազմակերպվեն և բարելավվեն մարզիկների՝ մրցույթների մասնակցության պայմանները:

«Սպորտի հանդեպ պետական ուշադրությունը շարունակական գործընթաց է», – ասել է նախարար Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս տարին սպորտի համար շատ հաջող տարի էր՝ Հայաստանի նվաճած մեդալների և ցուցաբերած արդյունքների տեսանկյունից:

Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին, հատկապես ներկա երկու հավաքականներին՝ ընդգծելով, որ նրանք մեր երկրի համար իսկապես շատ ծանր շրջանում էին մեկնել մրցումներին:

«Անընդհատ կապի մեջ էի թիմերի հետ, և նրանք հոգեբանորեն ճնշված վիճակում էին: Հատկապես ըմբիշների մրցման օրերը շատ դաժան փուլի հետ համընկան: Դա էր նաև պատճառը, որ աշխարհի չեմպիոն չունեցանք, բայց փոխարենը 5 մեդալ և 5 օլիմպիական ուղեգիր նվաճեցինք», – ասել է Գիլոյանը:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում կայացած ԱԱ-ում ծանրամարտի հավաքականի մրցելույթներին՝ Գիլոյանը նշել է, որ սկզբում տպավորություն էր, թե լավ հանդես չէին գալիս, սակայն մարզիկները մեդալներ բերեցին, իսկ վերջում պարզվեց, որ թիմային պայքարում Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության առաջատարն է:

«Մեկ տարվա մեջ թիմային հաշվարկում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ հաղթել կարողանում են միայն հզորները», – շեշտել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը կունենա տղամարդկանց 3 և կանանց 1 օլիմպիական վարկանիշ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, երկու ֆեդերացիաների ներկայացուցիչներն էլ բարձրացրել են իրենց հուզող կարևոր խնդիրները, որոնց առնչությամբ նախարարը ներկայացրել է պետական քաղաքականությունը: Անդրադարձ է եղել նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության աշխատանքների ժամկետներին և ֆինանսավորման ընթացքին:

Հիշեցնենք, որ Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներից արծաթե մեդալ և ուղեգիր էր նվաճել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալով և ուղեգրով է վերադարձել նաև Մալխաս Ամոյանը, իսկ Սլավիկ Գալստյանը բավարարվել էր միայն Փարիզ-2024-ի ուղեգրով: Ազատ ոճայինները 3 բրոնզե մեդալ և 2 օլիմպիական ուղեգիր էին նվաճել. 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեդալներ էին նվաճել: Հարությունյանն ու Թևանյանը նաև Փարիզ-2024-ի ուղեգրեր են ապահովել:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում էլ մեդալակիրներ էին դարձել Վարազդատ Լալայանը (փոխչեմպիոն), Գոռ Սահակյանը (բրոնզե մեդալ), Անդրանիկ Կարապետյանը (պոկում վարժության փոքր ոսկե մեդալ), Սիմոն Մարտիրոսյանը (հրում վարժության փոքր արծաթե մեդալ), Ռաֆիկ Հարությունյանը (պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ) և Գարիկ Կարապետյանը (պոկում վարժության փոքր արծաթե մեդալ, երկամարտի և պոկում վարժության աշխարհի ռեկորդներ):