«Իսրայելը պետք է հիշի` եթե գործելու է որպես կազմակերպություն, ոչ թե պետություն, ի վերջո նրան կվերաբերվեն որպես կազմակերպության»․ Էրդողան

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ազգային Մեծ ժողովում՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդականական խմբակցության նիստում։ Նա անդրադարձել է նաև Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանն ու դրան հետևած իրադաձություններին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մեր դիրքորոշումը թե՛ ահաբեկչության դեմ պայքարի, թե՛ մեր տարածաշրջանում բոլոր պատերազմների ու հակամարտությունների վերաբերյալ շատ հստակ է։ Մենք արդարացված չենք համարում խաղաղ բնակչության դեմ ուղղված որևէ գործողություն կամ քաղաքացիական բնակավայրերի դեմ ուղղված որևէ հարձակում։ Մենք կարծում ենք, որ պատերազմը բարոյականություն ունի, և կողմերը պետք է պահպանեն այն»,- ասել է Էրդողանը։

«Ամոթալի մեթոդներով իրականացվող հակամարտությունը պատերազմ չէ, այլ ջարդ։ Ցավոք, Իսրայելի և Գազայի հակամարտությունների ժամանակ այս սկզբունքը խիստ խախտվում է։ Մենք բացահայտորեն դեմ ենք Իսրայելի տարածքում խաղաղ բնակիչների սպանությանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ «քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելը, խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունը, տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնող մեքենաների արգելափակումը կարող է լինել միայն «կազմակերպության, ոչ թե պետության ռեֆլեքս»։

«Իսրայելը չպետք է մոռանա, որ եթե նա հանդես գա ոչ թե պետության, այլ կազմակերպության պես, ի վերջո, կսկսեն իրեն վերաբերվել որպես կազմակերպության: Ո՛չ տարածաշրջանը, ո՛չ աշխարհը չեն կարող հանդուրժել տարածաշրջանում հակամարտությունների ու մարդկային ողբերգությունների շարունակությունը։ Պատճառներից մեկը, թե ինչու Պաղեստինի հարցը դատապարտված է չլուծված մնալու, միջազգային հանրությունն է, որը չի կատարում իր խոստումներից ոչ մեկը։ ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ միայնակ են թողել պաղեստինցի ժողովրդին, չեն հարգել իրենց խոստումները և չեն կարողացել պաշտպանել պաղեստինցիների իրավունքներն ու օրենքները»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ Անկարան պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը, լինել միջնորդ և «արդար արբիտրաժ», որպեսզի տարածաշրջանն արագ դուրս բերվի ստեղծված իրավիճակից։

Էմմա Չոբանյան