Գազայի հատվածի գրեթե 264 հազար բնակիչ լքել է տները մարտերի պատճառով․ ՄԱԿ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում բնակվող գրեթե 264 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալները։

Իրենց տները լքած 264 հազարից ավելի քան 175 հազար 486 մարդ ապաստան է փնտրում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության հատուկ հաստատություններում։

Վերջին անգամ ՄԱԿ-ը Գազայի հատվածում իրենց տները լքածների մասին տվյալներ է տրամադրել նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին։ Այն ժամանակ նշվում էր 187 հազար մարդու մասին։

ՀԱՄԱՍ-ի հարձակումներն Իսրայելի տարածքի վրա սկսվել են հոկտեմբերի 7-ին։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում։ Ավելի ուշ Իսրայելը հայտարարել է, որ պատերազմական իրավիճակում է: Իսրայելական «Կան» ռադիոկայանը հայտնել է, որ վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1200-ի, ավելի քան 3000-ը վիրավորվել է։

Պաղեստինյան կողմը հաղորդում է 830 զոհի և 4250 վիրավորի մասին։ Ըստ ՄԱԿ-ի՝ 50-ից 100 մարդ, այդ թվում՝ քաղաքացիներ և զինվորականներ, բռնի ուժով Իսրայելից տեղափոխվել է Գազայի հատված։