Վաչագան Ղազարյանի վերադարձրած գույքը «Եռաբլուր» զինվորական պանթեոնին չի պատկանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իսակովի պողոտային հարող այն տարածքները, որոնք Սերժ Սարգսյանի անվանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է պետությանը, «Եռաբլուր»  զինվորական պանթոնի հետ կապ չունեն՝ թեև Դատախազությունը հայտարարել է, որ  վերադարձվել է Եռաբլուր զինվորական պանթեոնի անշարժ գույքը։

2022 թվականի սեպտեմբերին Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և ընտանիքից, ի թիվս այլնի, բռնագանձել Ծովակալ Իսակովի պողոտա 23, 25/2, 25/3 և 25/4 հասցեներում գտնվող հասարարական տարածքներ և բնակավայրի նշանակության հողամասեր։

Այդ ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունում արդեն իսկ նույն տարածքների ենթադրյալ ապօրինի օտարման վերաբերյալ գործ էր քննվում, որի շրջանակներում Ղազարյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։

Քրեական վարույթի նախաքննությունն առ այսօր շարունակվում է, իսկ գույքի բռնագանձման վերաբերյալ քաղաքացիական գործի դատարան ուղարկելուց մեկ տարի անց՝ 2023 թվականի օգոստոսի 30-ին, Ղազարյանի և Դատախազության միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն որի՝ Ղազարյանը 4 միավոր անշարժ գույք է վերադարձրել պետությանը։

Այս համաձայնությունից հետո Դատախազությունը հայտարարել էր, թե Ղազարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի անշարժ գույքը վերադարձրել է պետությանը։

«Եռաբլուր»-ի գույքը սեփականաշնորհելու թեմային օրերս Ազգային ժողովում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը մեղադրելով զինվորական պանթեոնի տարածքի վրա շենք շինություններ կառուցելու համար։
«« Եռաբլո՛ւր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էինք․․․ Lexus ու Toyota սարքողներ, եկե՛լ եք, էդ ինչի՞ց եք խոսում»,- ասել էր Փաշինյանը։

Պանթեոնը, որտեղ ամփոփված են Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մարմինները, գտնվում է Իսակովի պողոտայի մի, իսկ նշված հողատարածքները հանդիպակաց հատվածում։ Փորձել ենք պարզել՝ դրանք ի՞նչ կապ ունեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հետ։

Ղազարյանի վերաբերյալ գործում առկա են նրա և նրան փոխկապակցված անձանց կողմից պետության վերադարձված տարածքների կոնկրետ հասցեները, դրանց զբաղեցրած մակերեսները և կադաստրային ծածկագրերը։ Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել այդ տարածքների՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին պատկանելու վերաբերյալ ապացույցներ, մասնավորապես՝ վերադարձված տարածքների հատակագծի համարները և դրանք հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշումները։

Դատախազությունը, նախաքննական գաղտնիք համարելով, չի տրամադրել ո՛չ հատակագծի համարները, ո՛չ քաղաքապետի որոշումները, ավելին՝ հարցման պատասխանով հերքել է իր իսկ հայտարարությունը։

«Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ դրանում հիշատակված, Պաշտպանության նախարարությանը պատկանող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքները Երևանի քաղաքապետի դեռևս 2004 թվականի նոյեմբերի 8-ին թիվ 2133-Ա որոշմամբ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- հայտնել են Դատախազությունից

Այս պատասխանից ստացվում է, որ Վաչագան Ղազարյանի վերադարձրած հողատարածքները «Եռաբլուր» զինվորական պանթեոնին չեն պատկանում, ավելին՝ դրանք Եռաբլուրին անգամ հարակից չեն կարող համարվել։ Պանթեոնից հարյուրավոր մետրեր հեռու են նաև Toyota և Lexus ավտոսալոնները։

Ազգային անվտանգության ծառայության վարույթում Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքները ենթադրյալ ապօրինի օտարելու վերաբերյալ վարույթով հարցաքննվել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դատախազությունից հայտնում են, որ Ղազարյանի վերադարձրած հողատարածքներն օտարվել են 2005-2006 թվականներին՝ գտնվելով Պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի Պաշտպանության նախարարը։

ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Ցուցմունքից և Իսակովի պողոտայի տարածքները պետությունը վերադարձնելուց 1 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին նա ազատ է արձակվել կալանքից։

Արաքս Մամուլյան