Գլխավոր դատախազը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հայտնում են դատախազության Հանրային կապերի բաժնից:

«Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վասիլիս Մարագոսի՝ տարածաշրջանի զգայուն խնդիրների վերաբերյալ խոր իրազեկվածությունը կնպաստի առաքելության արդյունավետ իրականացմանը, օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին և ՀՀ դատախազության կողմից օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ ուղղված Քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելուն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցությանն ուղղված համաձայնագրի մշակման աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցությունը կնպաստի անդրազգային հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ոլորտային համատեղ ծրագրերի շրջանակներին»,- ասված է հաղորդագրության մեջ: