Մոսկվայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարին
Քաղաքականություն
10.10.2023 | 14:06Ռուսաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ ակտուալ հարցեր»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։