Դժվար թե Ռուսաստանը նախագահական ընտրություններից առաջ նոր մոբիլիզացիա իրականացնի. բրիտանական հետախուզություն

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

Բրիտանական հետախուզությունն ուկրաինական ճակատում իրավիճակի վերաբերյալ իր վերջին զեկույցում  նշում է, որ Մոսկվան հազիվ թե նոր զանգվածային մոբիլիզացիա սկսի մինչև 2024 թվականի մարտը՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունները:

Ըստ հետախուզական տվյալների՝ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում և ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը կարող է սկսել արդեն այս տարվա նոյեմբերին:

«Գրեթե կասկած չկա, որ Պուտինի նախընտրական արշավի հիմնական թեման կլինի Ռուսաստանի՝ որպես առանձին քաղաքակրթության թեզը, որը պետք է պաշտպանվի արտաքին թշնամիներից, մի պատմություն, որը հաճախ օգտագործվում է արդարացնելու իշխանության գործողությունները և իշխանության ամրապնդումը Պուտինի ձեռքում»,-ասված է ամփոփագրում։

Ռուսաստանում վերջին զանգվածային մոբիլիզացիան իրականացվել է 2022 թվականի աշնանը, այն բանից հետո՝ երբ ռուսական բանակը կորցրեց վերահսկողությունը Խարկովի մարզի օկուպացված տարածքների նկատմամբ ուկրաինական զորքերի արագ հակահարձակման արդյունքում։
Ռուսաստանում մոբիլիզացիայի մեկնարկից հետո ուկրաինացի զինվորականները ազատագրել են նաև Խերսոնը ևհարակից տարածքները Դնեպրի աջ ափին։