Էրդողանը հայտարարել է, թե Անկարան հարմար պահի կպատասխանի Սիրիայում ԱՄՆ-ի կողմից թուրքական ԱԹՍ-ի խոցմանը

Լուրեր

24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո կրկնել է իր խոստումը «շարունակելու  ռազմական գործողությունները, քանի դեռ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բոլոր տարրերն ամբողջությամբ չեն ոչնչացվել», գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Թուրքիան թիրախավորել է Սիրիայի հյուսիսային և արևելյան ինքնավար վարչակազմի (AANES) վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքների ենթակառուցվածքները, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Անդրադառնալով վերջերս Սիրիայի հյուսիսում ամերիկյան ուժերի կողմից թուրքական զինված անօդաչու թռչող սարքի խոցմանը՝ Էրդողանն ասել է. «Այս միջադեպը, անկասկած, դաջվել է մեր ազգային հիշողության մեջ և անհրաժեշտ պատասխանը անպայման կտրվի, երբ գա համապատասխան ժամանակը»։

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան տեսել են, որ թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցնում սիրիական Հասաքա քաղաքում ամերիկյան զորքերից շուրրջ 1 կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, ինչը համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից:

Ուշագրավ է, որ  Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր անօդաչուի կորուստը, սակայն նշելով, թե սարքը տեխնիկական խնդիրների պատճառով է կործանվել և չէր ասվել ԱՄՆ զինուժի դերակատարման մասին։