Գազայի հատվածի ավելի քան 187 հազար բնակիչ լքել է տները. երկու կողմից կորուստների թիվը գերազանցում է 1600-ը

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) հրապարակել է հերթական օպերատիվ թարմացումը Իսրայելում և Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ։
Պաղեստինցի զինյալները շարունակել են հրթիռակոծել Իսրայելը, իսկ իսրայելական ուժերը երկուշաբթի օրը շարունակել են ինտենսիվ հարվածները ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա։
Երկուշաբթի երեկոյան տվյալներով  ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 900 իսրայելցի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է առնվազն 2616 մարդ։
Իսկ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 687 պաղեստինցի, ևս 3800-ը՝ վիրավորվել։
17 պաղեստինցի, այդ թվում՝4 երեխա, սպանվել է իսրայելական բանակի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին, 295-ը վիրավորվել է։
Գազայի հատվածից 187 518 բնակիչ է տեղահանվել, այս թիվը կարող է ավելանալ:  ՄԱԿ-ի տեղեկություններով  տեղահանվածների թիվն ամենաբարձրն է 2014 թվականի էսկալացիայից ի վեր։