«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալների կողմից պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում
օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ բնակելի գոտու կացարաններից մեկի պահարանում՝
նախապես պատրաստված թաքստոցում, առկա են բջջային հեռախոսներ․ տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի
ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված կացարանում և պահարանում հայտնաբերել են ինքնաշեն
փորված թաքստոց՝ նախատեսված բջջային հեռախոսներ պահելու համար, որտեղ, սակայն, հեռախոսներ չեն եղել:
Շարունակելով խուզարկությունը՝ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Հ.Գ.-ի մահճակալի տակ գտնվող
կոշիկի միջից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս:

Իսկ մեկ այլ կացարանում իրականացված խուզարկությամբ օդը թարմացնող սարքի միջից հայտնաբերվել են բջջային
հեռախոս և լիցքավորիչ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: