Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես Գազայի հատվածի ամբողջական շրջափակման հրաման եմ տվել: Ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սնունդ, ո՛չ գազ՝ ամեն ինչ փակ է»,- հայտնել է ՊՆ ղեկավարը։

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ներթափանցել են հրեական պետության հարավում գտնվող սահմանային շրջաններ։ Պաղեստինյան շարժման ռազմական թևը հայտարարել է «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։

Իսրայելի պաշտպանության բանակն այնուհետ հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում և ասել է, որ հրամայել է ռեզերվների համատարած մոբիլիզացիա։ Իսրայելացի զինվորականները սկսել են մաքրել բնակեցված տարածքները։