Իրանը հերքում է Իսրայելի վրա հարձակման պլանավորմանն իր մասնակցությունը

Լուրեր

30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչները հերթական անգամ հերքել են տեղեկություններն այն մասին, որ Թեհրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման պլանավորմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք վճռականորեն հանդես ենք գալիս հաջակցություն Պաղեստինի, սակայն մենք չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ այդ որոշումները կայացվում են բացառապես Պաղեստինի կողմից»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանին մշտական ներկայացուցիչը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և լիբանանյան Հըզբոլլահ շարժման բարձրաստիճան անդամներին, հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաները, իբր, կանաչ լույս են տվել հարձակման համար անցյալ շաբաթ Բեյրութում զինյալների հետ հանդիպման ժամանակ:

Բեյրութում կայացած հանդիպմանը մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաներ, պնդում է WSJ-ը՝ հավելելով, որ նրանք օգոստոսից ՀԱՄԱՍ-ի հետ աշխատում են գործողության պլանի վրա:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ տեղի ունեցածը «ներկայացնում է լիովին օրինական պաշտպանություն յոթ տասնամյակների ճնշող օկուպացիայից»:

«Նրանք փորձում են արդարացնել իրենց ձախողումը և դա բարդում են Իրանի հետախուզական հզորության ու օպերատիվ պլանավորման վրա»,- նշել են գրասենյակից: