Բաքուն Երևանի հետ խաղաղության գործընթացը դիտարկում է Թբիլիսիում

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Վրաստանի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ գրում է aliq.ge-ն։

Ալիևը Թբիլիսիում է Ադրբեջանի պատվիրակության հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հայտարարեց իր ինքնիշխանության վերականգնման մասին։

Ալիևը նշել է՝ իր պատկերացումն այն է, որ ամենաճիշտ ընտրությունը՝ լինի դա պատմական ասպեկտ, թե որևէ այլ, այդ թվում՝ աշխարհագրական, անհրաժեշտ է Վրաստանի ներգրավումն այդ իրավիճակում։

«Նույնը մենք ակնկալում ենք Հայաստանից։ Եվ եթե նա համաձայնի, մենք անմիջապես կսկսենք համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքին նախորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը: Վերջինս վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել, որ Թբիլիսին միանա խաղաղ գործընթացին։

Ղարիբաշվիլիի խոսքով, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև «Միջին միջանցքի զարգացումը»։