Իսրայելի բանակը հաստատում է, որ Գազայի հատվածում պատանդներ են պահվում

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները, որոնք մուտք են գործել Իսրայելի տարածք, պատանդներ են վերցրել և տեղափոխել Գազայի հատված:

BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատանդների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Նրանցից մի քանիսը գտնվում են Գազայի հատվածի մոտ գտնվող փոքր քաղաքներում, մի մասը տեղափոխվել է Գազա։

ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գերեվարվել է 53 մարդ։ Իսրայելի բանակը չի մեկնաբանում գերիների ճշգրիտ թվի մասին լուրերը, սակայն հերքում է լուրերը, որ գերեվարվածների թվում է իսրայելական բանակի գեներալը։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի տեղակալ Սալեհ Ալ-Արուրին հայտարարել է, որ պաղեստինցիների գերության մեջ են իսրայելական բանակի բարձրաստիճան սպաներ: Նա «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին ասել է. «Այն, ինչ ունենք, թույլ կտա ազատ արձակել բոլոր բանտարկյալներին»: Խոսքը Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիների հնարավոր փոխանակման մասին է իսրայելցիների հետ։

«Սպանվել են շատ պաղեստինցիներ, զոհվել են շատ իսրայելցիներ, շատերը գերեվարվել են, ճակատամարտը թեժ է»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Իսրայելական B ‘Tselem իրավապաշտպան խմբի վերջին հաղորդագրության համաձայն ՝ Իսրայելի բանտերում,  անվտանգության նկատառումներից ելնելով, գտնվում է 4499 բանտարկյալ: Եվս մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է Իսրայելում առանց թույլտվության գտնվելու համար:

Նախկինում իսրայելցիների գերության հազվագյուտ դեպքերը փոխանակման շուրջ երկար բանակցությունների առարկա էին դարձել։ Առավել հայտնի է 2006 թվականի հունիսի վերջին գերեվարված զինծառայող Գիլադ Շալիթի պատմությունը։

Նրա ազատ արձակման շուրջ բանակցություններն ավարտվել են միայն 2011-ին և Շալիթի հետ փոխանակել են ավելի քան հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ նրանց, ովքեր ցմահ պատիժ էին կրում Իսրայելում դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու կամ իրականացնելու համար: