Բարձր եմ գնահատում Փաշինյան-Զելենսկի շփումը, մենք պետք է բացվենք աշխարհի առաջ. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
Բոլորը

«Ողբը տարածելուց որևէ դրական արդյունք չկա: Ողբը տանում է փակուղի: Ամենածանր վիճակից էլ կարելի է գտնել ելք: Ընդ որում, ելքը միայն տարածք հետ բերելը չէ: Մեր գերագույն խնդիրները սահմանափակվում են տարածք հասկացությամբ: Պարզվեց՝ երբ չենք մտածում պետություն կառուցելու մասին, ունենում ենք նման արդյունք»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Արցախի կորստին:

Նրա խոսքով՝ հաղթանակը միայն պատերազմում չեն տանում, դա կոփվում է առաջին հերթին մարդու մեջ. «Ալիևն իրեն հաղթողի պես չի պահում`գերիներին պահելուց մինչև հոխորտալ, սպառնալիքներ հնչեցնել, երեխայի պես նեղանալ, միջազգային կառույցների հետ հանդիպման չգնալ, անընդհատ հովանավորին դիմել, ասել՝ արի, ինձ պաշտպանիր։ Սա հաղթողի կեցվածք չէ, չի կարողացել հաղթահարել պարտվողի հոգեբանությունը»:

Ռուբեն Բաբայանը շեշտում է՝ մենք պետք է դեպի քաղաքակիրթ աշխարհ գնանք, ոչ թե զարգացած գաղութ ստեղծենք. «Մեր փորձը գաղութ կառուցելու փորձ էր: Մենք հայտարարում էինք, որ Արցախն անկախ պետություն է, բայց ինքներս ընկալո՞ւմ էինք Արցախը որպես անկախ պետություն, կարծում եմ՝ ոչ: Մենք Արցախը լուրջ չէինք ընդունում, բայց պահանջում էինք, որ ուրիշները լուրջ ընդունեն: Մեզ թվում էր՝ եթե ասենք՝ Արցախն անկախ է, աշխարհն ընդունելու էր դա: Աշխարհը չէր կարող այդպես ընդունել»:

Ռուբեն Բաբայանը հիացած է այն հոգատարությամբ, որը ցուցաբերվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա իսկապես հուսադրող է։

«Հայաստանը պետք է ցույց տա՝ ինչ է նշանակում իսկական ինտեգրում, ոչ թե այն, ինչ քարոզում է Ադրբեջանը: 100 հազար հոգի եկան իրենց մեծ մշակույթով, դա մեր հարստությունն է, հսկայական ռեսուրսը: Պետք չէ իրենց ձուլել, հարմարեցնել մեզ, առանձնահատկությունները պետք է պահպանենք: Մենք պետք է ցույց տանք, որ ոչ թե խղճում ենք արցախցիներին, այլ ուշադիր ենք նրանց հանդեպ: Խղճալու մեջ վտանգավոր բան կա, պետք չէ թույլ տալ, որ թուլանան: Մենք մի ընտանիք ենք, արցախցիները չպետք է ունենան փախստականի հոգեբանություն»,- նշում է նա:

Նա անդրադառնում է նաև վերջերս Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի ունեցած Փաշինյան-Զելենսկի հանդիպմանը. «Շատ երկար ժամանակ մենք մեր հարաբերություններն աշխարհի հետ կառուցել ենք «Մեծ եղբոր» թելադրանքով: Մենք հիմա սկսում ենք ավելի ճիշտ քաղաքականություն վարել: Ես այդ շփումները շատ բարձր եմ գնահատում, կգա ժամանակը, երբ կհարաբերվենք նաև Լատինական Ամերիկայի, ասիական, աֆրիկյան երկրների, Ավստրալիայի հետ: Թուրքիայի հետ էլ է պետք լեզու գտնել: Ես մեծ տարբերություն չեմ տեսնում Ալիևի, Էրդողանի և Պուտինի միջև: Քաղաքակրթական էությամբ իրենք նույնն են: Կա՛մ մենք փորձելու ենք հասկանալ, ընդհանուր եզրեր գտնել մեր հարևանների հետ, և ապրել այստեղ մեր պետությունում, կա՛մ եթե առաջնորդվում ենք մշտական թշնամի գաղափարախոսությամբ, մենք դատապարտում ենք մեր երկիրը չլինելուն: Մեր բախտը բերել է, մենք հրաշալի խաչմերուկում ենք, պարզապես այս տեղն է պետք լավ օգտագործել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան