ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ հայերին անհապաղ մարդասիրական աջակցության և հումանիտար ճգնաժամի պայմաններում միջազգային ներգրավվածության կոչ է անում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին, լուրջ մտահոգություններ հայտնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կոչ է անում մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100,000 Լեռնային Ղարաբաղից հայերին։ Մարդասիրական կարիքները պետք է մնան գլխավոր առաջնահերթությունը, և միջազգային դոնոր հանրությունը պետք է շարունակի ակտիվորեն համերաշխություն ցուցաբերել ու կիսել պատասխանատվությունը Հայաստանին աջակցելու համար, քանի որ ՀՀ կառավարությունն արձագանքում է այս զարգացող մարդասիրական ճգնաժամին:

«ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության շարունակական ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին:

Տեղում միջազգային ներգրավվածության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կբերի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ:

ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին նշում է Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները հայ բնակչության ինտեգրման և տեղահանված բնակչության վերադարձի հեռանկարների վերաբերյալ։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը՝ ԵԱՀԿ-ի իր պարտավորություններին համապատասխան, Ադրբեջանի պարտականությունն է։

Վեճերը լուծելու համար դիվանագիտական բանակցությունների ընթացքում ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և ընդգրկուն խաղաղության հեռանկարներին։

Գործող նախագահ Օսմանին աջակցում է երկրների միջև խաղաղության պայմանագրին ուղղված քաղաքական գործընթացների շարունակմանը։

ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում՝ կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համահունչ՝ տարածաշրջանում արդար, կայուն, արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարությունում: