Արցախի ԱԺ-ում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման

Լուրեր

15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:

Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված Նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև թեկնածուների առաջադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: