Շոլցը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ում՝ մինչ նոր անդամների ընդունելը

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ԵՄ երկրներին քննարկել Միության կառավարման և որոշումների կայացման համակարգերի անհրաժեշտ բարեփոխումները։ Այս մասին նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Մասնավորապես, Շոլցը կրկին կոչ է արել հեռանալ ԵՄ արտաքին և հարկային քաղաքականության մեջ միաձայնության սկզբունքից։ Այս հարցերը միաձայն քվեարկությամբ որոշելու փոխարեն, ինչպես հիմա է, Շոլցը կոչ է անում ամեն ինչ որոշել ձայների մեծամասնությամբ։

«Բացի այդ, մինչ Եվրամիության կազմում նոր անդամների ընդունելը՝ պետք է քննարկվի Եվրահանձնաժողովի ապագա չափը և Եվրախորհրդարանում տեղերի բաշխումը։ ԵՄ-ն չի կարող ուղղակի ընդլայնել հանձնաժողովը և նոր նախարարություններ հորինել»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը:

Կանցլերը հիշեցրել է նաև, որ ԵՄ ոչ բոլոր անդամները, ովքեր «այսօր զուտ վճարումներ են ստանում», կարող են ակնկալել, որ դա կլինի ապագայում։ Երբ նոր՝ տնտեսապես քիչ զարգացած երկրները միանան ԵՄ-ին, ներկայիս անդամները նույնպես պետք է նպաստեն ֆինանսավորմանը, ասել է գերմանացի պաշտոնյան։