ՌԴ Պետդուման կքննարկի միջուկային փորձարկումների արգելման պայմանագրից հրաժարվելու հարցը

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

ՌԴ Պետդումայի խորհուրդն առաջիկա նիստում կքննարկի Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու հարցը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա համապատասխանում է մեր պետության ազգային շահերին, և դա կլինի հայելային պատասխան ԱՄՆ-ին, որը դեռևս չի վավերացրել պայմանագիրը»,- ասել է Վոլոդինը:

Պետդումայի խոսնակն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Ռուսաստանը կատարել է միջուկային էներգիայով միջմայրցամաքային թևավոր հրթիռի «վերջին հաջող փորձարկումը»։

«Իրավիճակն աշխարհում փոխվել է։ Վաշինգտոնը և Բրյուսելը պատերազմ են սկսել մեր երկրի դեմ։ Այսօրվա մարտահրավերները նոր լուծումներ են պահանջում»,- գրել է Վոլոդինը։

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1996 թվականին։ Ռուսաստանը վավերացրել է փաստաթուղթը, ԱՄՆ-ն ու Չինաստանը՝ ոչ։ Այս մասին հիշեցնելով՝ Պուտինը թույլ է տվել հետ կանչել վավերացումը նախորդ օրը ունեցած ելույթի ժամանակ։

«Տեսականորեն հնարավոր է չեղյալ համարել վավերացումը, և եթե մենք դա անենք, դա միանգամայն բավարար կլինի»,- ասել է ՌԴ նախագահը։

ԽՍՀՄ-ն իր վերջին միջուկային փորձարկումն իրականացրել է 1990 թվականին, Ռուսաստանը երբեք չի իրականացրել: ԱՄՆ-ն փորձարկում է արել 1992 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում 10 փորձարկում է իրականացվել. Հնդկաստանը և Պակիստանը երկուական փորձարկում են անցկացրել 1998 թվականին, իսկ մնացած բոլորը՝ Հյուսիսային Կորեան։