Վճռական բողոք ենք հայտնում․ Բաքվի Մեջլիսի արձագանքը` Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող ԵԽ բանաձևին

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է ներկայացվել Եվրախորհրդարանի կողմից Արցախում Բաքվի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևի վերաբերյալ հայտարարություն։ Բուռն քննարկումից հետո հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել, գրում են ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները։

Դրանում ասվում է, որ Միլլի Մեջլիսը վճռական բողոք է հայտնում «2023 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ և ոչ օբյեկտիվ բանաձևի դեմ ու խստորեն դատապարտում է Ադրբեջանի դեմ ուղղված այդ գործողությունը»։

«Հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։ Ավելի լավ կլիներ, եթե Եվրախորհրդարանը զբաղվեր իսլամատյացության, հակասեմականության, միգրանտների իրավունքների զանգվածային և կոպիտ ոտնահարումների և նման այլ խորը արմատացած խնդիրների հետ, որոնք ընդգրկում են Եվրոպան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենուր ֆրանսիական հետք փնտրող ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, թե «բանաձևը պատրաստվել է Ֆրանսիայի կառավարության դրդմամբ՝ հակաադրբեջանական, իսլամատյաց պատգամավորների կեղծ տեղեկատվության հիման վրա»։

«Եվրախորհրդարանի այս քայլը երկակի ստանդարտների քաղաքականության ևս մեկ վառ օրինակ է և հիմնախնդիրների նկատմամբ ընտրովի մոտեցման ապացույց»,- նշել են ադրբեջանցի պատգամավորները։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած ԵԽ լիագումար նիստում բանաձև էին ընդունել, որով կոչ են անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցությունը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։ Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։

Էմմա Չոբանյան