Պենտագոնը հաստատել է Սիրիայում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ԱԹՍ-ի խոցումը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ-ը նախօրեին զինված թուրքական անօդաչու թռչող սարք է խոցել, որը նկատվել է Սիրիայում տեղակայված իր զորքերի մոտ։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը խոցում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ինքնաթիռը, գրում է Duvar-ը։

Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը Սիրիայում հարվածներ է հասցնում քուրդ զինյալների թիրախներին անցյալ շաբաթավերջին Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ հոկտեմբերի 5-ի գիշերը թուրքական ռազմական օդային հարվածները Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են քուրդ զինյալների 30 թիրախ, այդ թվում՝ նավթահոր, պահեստարան և ապաստարաններ, ինչպես նաև «վնասազերծել» են բազմաթիվ զինյալների։

Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան տեսել են, որ թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցնում սիրիական Հասաքա քաղաքում՝ ամերիկյան զորքերից շուրրջ մեկ կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից:

«Մենք ոչ մի նշան չունենք, որ Թուրքիան միտումնավոր թիրախավորել է ամերիկյան զորքերը»,- հավելել է Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ միջադեպի մասին խոսել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի հետ։ Ռայդերն այս զրույցն «արդյունավետ» է անվանել։

Էմմա Չոբանյան