Պուտինը հայտնել է, որ Պրիգոժինի ինքնաթիռում գտնվածների մարմիններում նռնակի բեկորներ են հայտնաբերվել

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրություն է հայտնել, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ձեռքի նռնակների պայթյունը, այլ ոչ թե հրթիռային հարձակումը, գրում է VOA-ն։

«Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում ձեռքի նռնակների բեկորներ են հայտնաբերվել»,- ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ այդ մասին օրեր առաջ իրեն զեկուցել է Քննչական կոմիտեի ղեկավարը։

«Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, սա արդեն հաստատված փաստ է»,- հայտարարել է Պուտինը։

Վթարից անմիջապես հետո ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները հայտարարել են, որ կարծում են, որ ինքնաթիռը խոցվել է:
Արևմտյան որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ Պուտինը հրամայել է սպանել Պրիգոժինին այն բանից հետո, երբ հունիսին «Վագներ» խմբի ղեկավարը Կրեմլի դեմ կարճատև ապստամբություն ձեռնարկեց։