Բաքուն արձագանքել է Էմանուել Մակրոնի հայտարարություններին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքուն կրկին դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս անգամ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում արված հայտարարություններից։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հենց ֆրանսիական կողմն է դեմ արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը Գրանադայի հանդիպմանը: Ֆրանսիայի նախագահի կողմից այդ հարցում կեղծ տեղեկությունների տարածումը պետության ղեկավարին անհարիր մոտեցում է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե, իբր, Հայաստանի որևէ սուվերեն տարածք չի օկուպացրել, նաև փորձել արդարացնել Արցախում իրականացրած էթնիկ զտումը։

«Ֆրանսիական կողմին, որը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ուզում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելն անիմաստ է և անընդունելի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ նախօրեին Էմանուել Մակրոնը դատապարտել էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, եթե նույնիսկ Բաքուն այն համարում է կողմնակալ։

«Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել էր Մակրոնը։

Նա նաև նշել է, որ այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է և այդ տարբերակն է ընտրել Ֆրանսիան:

«Այժմ պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսել Ադրբեջանի հետ։ Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը և դրա բնակիչներին»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։

Էմմա Չոբանյան