«Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է». ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Տարվա լավագույններ» մրցույթի այս տարվա հաղթողները

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժների․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 2 ծրագիր:

Ողջունելով ուսուցչական համայնքի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, երբ ուսուցիչն ամեն օր հավելյալ ջանք և հետևողականություն պետք է ցուցաբերի իր աշխատանքում: «Իհարկե, շատ դժվարին օրեր ենք ապրում, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև կրթական համակարգի վրա ու կրկնապատկում անելիքները, քանի որ այսօր առաջնային խնդիր ունենք աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սովորողներին, ուսուցիչներին ու գործընկերներին: Անգնահատելի է այն աշխատանքը, որ դուք անում եք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության և կամավորական աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցները պատվով են դուրս գալու այս դժվարին իրավիճակից.

«Պատկերացնում եմ, թե այս օրերին որքան բարդ է մտնել դասարան, պատասխանել աշակերտների տարատեսակ հարցերին, խոսել այն թեմաներից, որոնց մասին խոսելու ձևն ու մոտեցումը դեռ պետք է գտնենք և միաժամանակ ապահովել կրթություն այն երեխաների համար, որոնք անցել են սարսափելի փորձությունների միջով, տեսել և ապրել են իրավիճակներ, որոնք չպետք է տեսնեին: Միևնույն ժամանակ պետք է աշխատել նրանց հետ ու տալ այն ջերմությունն ու հոգատարությունը, որը կօգնի մեղմել այս օրերի բոլոր սարսափները, պետք է դառնալ հյուրընկալ թիմ մեր բոլոր ուսուցիչների համար, որոնք այստեղ են ու պետք է տեղ գտնեն մեր դպրոցներում:

Կրթությունն այն համակարգն է, որը կարող է առաջ տանել պետությունը: Դպրոցի և ուսուցչի վրա դրված գործի պատասխանատվությունն այսօր ավելի քան մեծ է, և հենց դա է մեզ ուժ տալիս իրականացնելու և վերաիմաստավորելու այս կարևոր աշխատանքը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով «Տարվա լավագույններ» մրցույթին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հայտերի որակը շարունակաբար բարելավվում է և դրա հիմքում դրված նպատակները՝ կրթության համակարգում նորարարությունների, ստեղծագործ մտքի ու նախաձեռնողականության խթանումը, լիովին կյանքի են կոչվում:

«Սա դառնում է մի մեխանիզմ, որի միջոցով կրթական համակարգում ստեղծվում է հնարավորություն այդ գաղափարները տեղ հասցնելու, զարգացնելու ու տարածելու համար»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաև գնահատող հանձնաժողովին՝ սեղմ ժամկետներում իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքի ու շարունակական համագործակցության համար:

Մանկավարժներին շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ոգևորիչ է համարել հատկապես այն փաստը, որ հաղթողների մեջ էին նաև տղամարդ մանկավարժներ, որոնց ներկայությունը պետք է խրախուսվի ուսումնական հաստատություներում:

«Շատ ուրախ եմ, որ մրցույթն ընդգրկում է լայն աշխարհագրություն, որ թեմաները բազմազան են և մասնակցել են տարբեր հաստիքների ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ կրթական համակարգի բոլոր օղակներում պատշաճ աշխատանք է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ տարեցտարի ուսուցիչների ոգևորությունը կմեծանա և մրցույթին դիմողների թիվը կավելանա:

Միջոցառման շրջանակում «Տարվա լավագույններ 2023» մրցույթի հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական մրցանակներով: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Շնորհակալագրերի են արժանացել նաև գնահատող հանձնաժողովի անդամները:

Նշենք, որ «Տարվա լավագույններ 2023» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում ներկայացվել է 160 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 18 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 4 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 12 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 5, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում հայտ չի ներկայացվել։