«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես կաշառք, առաջարկվել է 20 հազար դրամ, որի վճարումը կատարվելու էր 2021 թվականի հունիսի 17-ին։

2021 թվականի հունիսի 18-ին Հ.Է.-ն ձերբակալվել է:

2021 թվականի հունիսի 19-ին դատարանը բավարարել է Հ.Է.-ի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով վերջինիս ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ անհապաղ ազատ արձակել Հ.Է.-ին, որից հետո Հ.Է.-ն հատել է ՀՀ պետական սահմանը:

2021 թվականի հունիսի 21-ին Հ.Է.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ՝ Հ.Է.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Հ.Է.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը Հ.Է.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալը) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ.Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: