Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանի եվրոպացի գործընկերներն ընկնում են «հակաադրբեջանական քարոզչության» ազդեցության տակ

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել է, թե «երբեմն Ադրբեջանի որոշ եվրոպացի գործընկերներ ընկնում են Ադրբեջանի դեմ անհիմն քարոզչության ազդեցության տակ»։

«Մեր միջազգային գործընկերները, հետ նայելու փոխարեն, պետք է նայեն ապագային՝ ի՞նչ հեռանկարներ կան։ Նույնը վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, այդ թվում՝ Եվրամիությանը։ Երբեմն տեսնում եմ, որ մեր որոշ եվրոպացի գործընկերներ ընկնում են անհարկի և անհիմն քարոզչության ազդեցության տակ։ Սա չպետք է տեղի ունենա: Նրանք չպետք է այդպես վարվեն, այլ պետք է նպաստեն խաղաղության օրակարգին»,- հայտարարել է նա։

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման միջազգային հարթակների մասին՝ նա նշել է, թե Ռուսաստանը, օրինակ, պատմական կապեր ունի երկու երկրների հետ, ուստի այս հարթակը բավականին կարևոր է։ Իր հերթին, ԱՄՆ-ը, մոսկովյան հարթակին զուգահեռ, Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի քննարկումների հարթակ է տրամադրել․ «Եվ ես կարծում եմ, որ մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել»:

«Ադրբեջանին խաղաղություն է պետք, տարածաշրջանին խաղաղություն է պետք։ Ուստի, Ադրբեջանի առաջին ուղերձը տեղի հայերին [խոսքը Արցախի հայերի մասին է] այն է, որ Ադրբեջանը խաղաղության և խաղաղ ինտեգրման ուղերձ է բերում»,-ասել է Հաջիևը։

Էմմա Չոբանյան