Փաշինյանն ու Զելենսկին կարճ հանդիպում են ունեցել Գրանադայում
Քաղաքականություն
05.10.2023 | 16:48Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճատև հանդիպում են ունեցել Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
«Փաշինյանն ու Զելենսկին «ոտքի վրա» կարճ հանդիպում են անցկացրել Գրանադայում»,- գրում է Ինտերֆաքսըը։
Երկու երկրների ղեկավարների կարճատև զրույցից նաև լուսանկար է հրապարակվել։
Հայաստանի վարչապետի աշխատակազմից հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։