Անկարան ողջունել է Գրանադայի բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու՝ Ալիևի որոշումը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Անկարայում ողջունում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայում այսօր նախատեսված բանակցություններին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ չի բավարարվել հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը։

«Պարոն Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը չի ընդունվել։ Մենք ցանկանում ենք հայտնել, որ գնահատում ենք սա։ Պատկերացնու՞մ եք՝ կմասնակցեն Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, բայց Թուրքիան ներկա չէ։ Հարցերի մասին խոսվելու է առանց մեր նախագահի»,-ասել է Չելիքը։

Նա, սակայն, մոռացել է նշել, որ այս ձևաչափով նախկինում ևս հանդիպումներ եղել են, և որ Թուրքիան այդ ձևաչափի անդամ չէ։

Հավելենք, որ այսօր Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։

Ի դեպ, Էրդողանը ևս չի մեկնել Գրանադա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա առողջական խնդիրներ ունի։

Էմմա Չոբանյան