Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Բաքուն չի հավակնում «Զանգեզուրի միջանցքին» և այն ճանաչում է Հայաստանի տարածք

Լուրեր

20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
Բոլորը

Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուց և հայաթափումից հետո Ադրբեջանի իշխանությունները նոր  քարոզչական ուղեգիծ են որդեգրել։ Մասնավորապես, տարբեր պաշտոնյաներ հարցազրույցներում հայտարարություններ են անում, թե Բաքուն, իբր, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի և չի պատրաստվում ռազմական ճանապարհով բացել գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքը»։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի և ինստիտուտի աշխատակից Լյուկ Քոֆիի հարցերին։

Նշենք, որ Մայքլ Դորանն ու Լյուկ Քոֆին ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստներն են, ֆինանսավորվում են Բաքվի իշխանությունների կողմից։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա հայերը սխալ են մեկնաբանել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում այդ միջանցքը մեզ համար»,- ասել է Ամիրբեկովը։

Նա հավելել է, թե ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Այլ խնդիր է, թե ինչպես են ապահովելու դրա անվտանգությունը: Սա առանձին հարց է, քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության համաձայն՝ տեղաշարժի անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները: Հիմա, կարծես թե, Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը, քանի որ նրանց համար ռուսներին տրված այս դերն այլևս հարմար չէ»,- ասել է Ամիրբեկովը։

Էմմա Չոբանյան