Ադրբեջանը հայտարարել է Արայիկ Հարությունյանին ապօրինի կալանավորելու և մեղադրանքներ առաջադրելու մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Պաշտոնական Բաքուն հաստատել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին առևանգելու և ապօրինի ձերբակալելու  փաստը։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարությամբ նշում են, որ Արայիկ Հարությունյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։

Նրան մեղադրում են, իբր, հետևյալ հոդվածներով՝ 100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել կամ վարել). 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 117 (անգործություն կամ հանցավոր հրամաններ զինված հակամարտության ժամանակ), 120 (կանխամտածված սպանություն), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 214-3 (զորավարժությունների անցկացում ահաբեկչության նպատակով), 218 (հանցավոր համայնքի կամ հանցավոր կազմակերպության կազմակերպում), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում)։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն առևանգվել է հոկտեմբերի 3-ին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հավելենք, որ Բաքուն նաև առևանգել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Նրանց վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան